Միացյալ Նահանգները կողմ է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելուն

Armenpress 20:47, 11 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները աջակցում է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու նախաձեռնությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի հայտարարությունը:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ուկրաինայի զինված ուժերը առնվազն երեք հարված են հասցրել Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի օբյեկտներին, մասնավորապես՝ ռադիոակտիվ իզոտոպների պահեստներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am