Կանադայի արտգործնախարարը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի հետ հանդիպմանն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հիմնահարցերին

Armenpress 11:01, 12 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին խորհրդարանականներ Ջին Յիփի և Հան Դոնգի ուղեկցությամբ օգոստոսի 11-ին այցելել է Տորոնտոյի հայկական կենտրոն, ծանոթացել հայ համայնքի առօրյա կյանքին և հոգևոր-կրթական կառույցների գործունեությանը։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից, նշելով, որ Մելանի Ջոլիի՝ արտգործնախարարի պաշտոնում սա առաջին այցելությունն էր հայ համայնքին։

Տորոնտոյի հայկական կենտրոնում տեղի է ունեցել նաև առանձնազրույց Կանադայի արտաքին գործերի նախարարի և ՀՅԴ Հայ դատի տեղական ու շրջանային հանձնախմբերի ներկայացուցիչների միջև։ Հանդիպման ընթացքում ծավալուն անդրադարձ է կատարվել Ղարաբաղյան հակամարտության ներկա հանգրվանին վերաբերող հիմնահարցերին, Հայաստանում Կանադայի դեսպանության հիմնադրման աշխատանքներին, Հայաստանի զարգացման գործում կանադական օժանդակությանը, ինչպես նաև Տորոնտոյի ընդհանուր շրջանում հայ համայնքի գործունեությանը։

             

 

             

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am