Չինաստանն անհանգստանում Է, որ ԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Թայվանի հետ կապված իրադրության ֆոնին

Armenpress 15:42, 12 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը կարող Է Թայվանի նեղուցում լարվածությունը, որն ստեղծվել Է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ կղզի այցի հետեւանքով, օգտագործել տարածաշրջանում ռազմական ներկայությունը մեծացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին:

«Դա ոչ միայն աղաղակող եւ չհիմնավորված սադրանք Է, այլեւ քաղաքական ֆարս, որը դատապարտված Է ձախողման: Թայվանի նեղուցի ընթացիկ իրադրությունն առաջվա պես անհանգիստ Է: Մենք պահպանում ենք սթափությունը, քանի որ Միացյալ Նահանգները կարող են օգտվել այդ խնդրից եւ մեծացնել ռազմական ներկայությունը՝ փորձելով ստեղծել Էլ ավելի լուրջ ճգնաժամ»,-ասել Է Վան Լին:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել Է, որ «ԱՄՆ-ի դավաճանությունը եւ կանխամտածված սադրանքը թայվանյան հարցում կարող Է միայն Էլ ավելի խախտել նրա նկատմամբ վստահությունը Պեկինի եւ համաշխարհային հանրակցությա կողմից: Վան Ին հավելել Է, որ այլ երկրների մի շարք քաղաքական գործիչներ հանդես են գալիս կղզու անկախության օգտին եւ կարող են հետեւել ԱՄՆ-ի օրինակին: Այդ պետությունների իշխանությունները «ճիշտ չեն գնահատում իրադրությունը», որը կարող Է հանգեցնել Չինաստանի հետ նրանց հարաբերությունների խարխլման, նախազգուշացրել Է դիվանագետը, հաղորդել Է դիվանագետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am