Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Բոսնիա և Հերցեգովինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Armenpress 17:45, 12 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի հրամանագրով Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Բոսնիա և Հերցեգովինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանին, համատեղության կարգով, նշանակել Բոսնիա և Հերցեգովինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է հրամանագրում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am