Ուկրաինայում սկսվել է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների արտադրության գործարանի շինարարությունը

Armenpress 19:28, 12 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում մեկնարկել է թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի շինարարությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է «Baykal Makine» ընկերության գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարը։

«Baykal Makine» ընկերության գլխավոր տնօրենը հայտնել է, որ արդեն սկսել են կառուցել «Բայքար» գործարանը, ինչպես նաև հետազոտական կենտրոնը և առաջավոր արտադրության կենտրոնը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am