Արցախի համար Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է. Դավիթ Բաբայանը պատասխանել է Ալիևին

Armenpress 11:33, 13 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի մասին հայտարարությանը: Իլհամ Ալիևն օգոստոսի 12-ի հայտարարել էր, որ «Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ոչ կարգավիճակ, ոչ անկախություն, ոչ էլ հատուկ արտոնություններ»։

«Լավ, ի՞նչ կարելի է ասել այստեղ։ Մանրամասների մեջ խորանալու իմաստ չկա։ Միայն ասեմ հետեւյալը: Դե, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ալիևին անկեղծության համար։ Իրոք, ոչ Ադրբեջանը, ոչ էլ նրա ղեկավարությունը երբևէ չեն թաքցրել Արցախի վերաբերյալ իրենց ծրագրերը: Երկրորդը, իսկապես, Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ ինքը Ղարաբաղը չի լինի։ Բացի այդ, Արցախի համար Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է։ Ինչպե՞ս կարող էին հրեաները գոնե ինչ-որ վարչական-տարածքային կարգավիճակ ունենալ նացիստական Գերմանիայում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ի պատասխան Ալիևի հայտարարության «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բաբայանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am