ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման հնարավորությունն ակտիվացնելու համար դիմած հարկ վճարողները զերծ կմնան որևէ վարչարարությունից. ՊԵԿ

Armenpress 12:35, 13 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունն ակտիվացնելու վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տարածած հայտարարությունը:

«Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ այն հարկ վճարողները, ովքեր դիմել են առևտրային բանկին ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունն ակտիվացնելու համար, անկախ դիմելու ձևից (թղթային դիմում բանկի մասնաճյուղում, բանկի ինտերնետային կայքի կամ «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ»-ի միջոցով) զերծ կմնան որևէ վարչարարությունից անկախ հանգամանքից` անկանխիկ վճարման հնարավորությունն առևտրային կետում ակտիվացված է, թե ոչ:

Բանկերը ՀՀ պետական եկամուտների կոմիտեին տրամադրում են համապատասխան տեղեկատվությունը՝ թղթային և բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված դիմումների մասին»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am