Արցախում հերքում են հրադադարը խախտելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի տարածած լուրը

Armenpress 15:20, 13 Օգոստոս, 2022

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի իբր ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը: 

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունն էր հերքել Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած լուրը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am