Քաբուլում թալիբների կողմից կանանց ցույցերը ճնշելու գործողությունների հետևանքով լրագրողներ են վիրավորվել

Armenpress 16:18, 13 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի մայրաքաղաքում կանանց ցույցը ցրելու նպատակով թալիբներն օդում կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով վիրավորվել է 2 լրագրող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի բնակիչներին։

Ըստ ականատեսների՝ լրագրողներից մեկն աշխատում է «Աֆղան թայմս»-ում, մյուսը՝ «Ռոյդադ նյուզ»-ում։ Նշվում է, որ բողոքի ակցիաներին մասնակցած կանանց թվում ևս կան վիրավորներ։

Քաբուլում Կանայք դուրս են եկել փողոց՝ ի պաշտպանություն ազատության, կրթության և աշխատանքի իրավունքի։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am