Ոստիկանությունը բացահայտել է նախկինում կատարված բնակարանային գողությունը

Armenpress 17:30, 13 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 9-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի իր բնակարանից գողացել են 390 հազար դրամ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից: 

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 12-ին պարզել են, որ բնակարանային գողությունը կատարել է Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի 43-ամյա բնակիչը:

Նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք:43-ամյա տղամարդը ձերբակալվել է:Կատարվում է նախաքննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am