Մարմնամարզիկները Գերմանիայում են` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը

Armenpress 09:41, 15 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականը ժամանել է Գերմանիա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականն արդեն իսկ Մյունխենում է, որտեղ կկայանա մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Մեծահասակների կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն՝ Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը մարզիչներ՝ Հայկ Նազարյանի և Աշոտ Գասպարյանի գլխավորությամբ, երիտասարդների կազմում Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Էրիկ Բաղդասարյանը, մարզիչ՝ Արտակ Այդինյանի գլխավորությամբ, մրցաշարը կսպասարկեն Հակոբ Սերոբյանը և Էլֆիկ Հովհաննիսյանը: Եվրոպայի առաջնությանը ներկա կլինի նաև ՀՄՖ նախագահ Գագիկ Վանոյանը:

Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվում էր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am