«Սուրմալու»-ում փրկարարները փլատակներից դուրս են բերել 10 տուժածի, 6 դի, 21 տրանսպորտային միջոց

Armenpress 10:25, 15 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 350 փրկարարական ծառայող։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, 6 դի, ինչպես նաեւ 21 տրանսպորտային միջոց․ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին մասնակցում է մոտ 150 կամավոր։

Որոնողա-փրկարարական աշխատանքների բարդությունը պայմանավորված է փլուզման, ինչպես նաեւ հրդեհի մասշտաբների մեծությամբ։

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am