Վրաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Armenpress 13:54, 15 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ցավակցական ուղերձ է հղել օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին։

«Երևանում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին լուրերը ցնցող են։ Մեր ցավակցությունն ենք հայտնում ողբերգության զոհերի հարազատներին ու մերձավորներին: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին։ Համերաշխ ենք մեր հայ բարեկամների հետ այս դժվարին պահին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ գրել է նախարարությունը:

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Վերջին տվյալներով մահացել է 6 մարդ, 15 քաղաքացի անհետ կորած է: Ներկա պահին տարբեր հիվանդանոցներում բուժում է ստանում 21 մարդ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am