Հարավային Կորեայի նախագահը ԿԺԴՀ-ին վերստին օգնություն Է խոստացել միջուկազերծման փոխարեն

Armenpress 14:38, 15 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան պատրաստ Է զգալիորեն նպաստել ԿԺԴՀ-ի տնտեսության, Էներգետիկայի, առեւտրի եւ գյուղատնտեսության զարգացմանը, եթե Փհենյանը ձեռնամուխ լինի իրական միջկազերծման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել Է Ճապոնիայի գաղութային տիրապետությունից Կորեայի ազատագրման 77-ամյակի առթիվ արտասանած իր ճառում:

Նախագահն իր խոսքում վերստին շարադրել Է Հյուսիսային Կորեայի տնտեսության բարելավման վերաբերյալ Սեուլի «համարձակ պլանի» մանրամասներն այն դեպքում, եթե նա քայլեր ձեռնարկի միջուկազերծման ուղղությամբ: Այս առաջարկությունը ԿԺԴՀ-ի հասցեին Յուն Սոկ Յոլն արել Է դեռ մայիսին՝ իր պաշտոնակալման արարողության ժամանակ:

«Պայմանով, որ Փհենյանը կդադարեցնի միջուկային զենքի մշակումը եւ ձեռնամուխ կլինի իրական միջուկազերծման, ես առաջարկում եմ Հյուսիսային Կորեայի տնտեսության եւ նրա ժողովրդի կյանքի բարելավման վիթխարի պլան, որը կիրականացվեր դրա (միջուկազերման) փուլերին համապատասխան»,-հայտարարել Է նախագահը, որի խոսքը հեռարձակվել Է KTV կառավարական հեռուստաալիքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am