Հունաստանի ԱԳՆ-ն ցավակցել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Armenpress 16:41, 15 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցավակցական ուղերձը հրապարակվել է Հունաստանի արտաքին գործերի նախարարության «Թվիթեր»-ի միկրոբլոգում:

«Մտահոգված ենք Երևանում ավերիչ պայթյունով, որն առնվազն մեկ մարդու մահվան պատճառ է դարձել (խմբ. գրառումը հրապարակվել է օգոստոսի 14-ին, երբ հայտնի էր մեկ զոհի մասին): Խորապես ցավակցում ենք նրա ընտանիքին, հայ ժողովրդին և Հայաստանի կառավարությանը, տուժածներին մաղթում ենք շուտափույթ աշխատանք, իսկ փրկարար ծառայողներին հաջող աշխատանք»,- ասված է գրառման մեջ:

Օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել: Վերջին տվյալներով զոհերի թիվը 6 է, անհետ կորած է համարվում 16 անձ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am