Ֆրանսիայի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Armenpress 19:02, 15 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը իր խորը վշտակցությունն է հայտնում Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ: Տխրության ու հիշատակի այս պահին մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրված է դեսպանատան թվիթերյան էջում։

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Վերջին տվյալներով մահացել է 6 մարդ, տուժել է 60-ից ավելի քաղաքացի, կա մեկ տասնյակից ավելի անհետ կորած:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am