4,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանում

Armenpress 09:32, 16 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 4,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանի արեւելքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ տարերքի Էպիկենտրոնը գտնվել Է Քազերուն քաղաքից 45 կիլոմետր դեպի արեւմուտք, որտեղ բնակվում Է 94,5 հազար մարդ:

Օջախն ընկած Է եղել 8 կիլոմետր խորության վրա: Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am