Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը նախնական վարժանքներ կանցկացնեն համատեղ ընդգրկուն զորավարժություններից առաջ

Armenpress 09:43, 16 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի զինվորականները Ulchi Freedom Shield լայնընդգրկուն համատեղ զորավարժություների նախաշեմին, որոնք պլանավորված են օգոստոսի վերջին, կանցկացնեն նախնական համատեղ վարժանքներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 16-ին հայտնել Է Yonhap գործակալությունը:

Նշվում Է, որ նախնական քառօրյա վարժանքները պետք Է սկսվեն արդեն օգոստոսի 16-ին, դրանք կկենտրոնանան հակաճգնաժամային կառավարման մշակման վրա: ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի Ulchi Freedom Shield համատեղ զինավարժանքները պետք Է տեղի ունենան օգոստոսի 22-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը: Ինչպես ավելի վաղ հայտնել Է Հարավային Կորեայի պաշտպանական գերատեսչությունը, վարժանքների ընթացքում, մասնավորապես, կմշակվեն գործողություններ մայրաքաղաքային տարածաշրջանի պաշտպանության ժամանակ եւ հետագա անցումը հակահարձակման ԿԺԴՀ-ի կողմից ագրեսիայի դեպքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am