Արագածոտնի և Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի

Armenpress 10:24, 16 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 17-ին ժամը 11:00-ից մինչև օգոստոսի 18-ը ժամը 13:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տանձանոց և Մուղնի թաղամասերի, Կարբի, Ուշի, Օհանավան, Սաղմոսավան, Արտաշավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Ագարակ, Աղձք, Ոսկեհատ, Բյուրական, Անտառուտ, Ուջան, Կոշ գյուղերի գազասպառողների, «Տրանսգազ», «Երման», «Մոբիլբիոգազ», «Շահումյան Ալկո», «Ապտես», «Ագարակ Գրաֆ գազ», «Կարս», «Գեղամ Սիմոն», «Սեդուլ», «Պեշտ», «ՏաԳազ», «Սաէգազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից: Ընկերությունից նաև հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 17-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 18-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Սառնակունք, Ծղուկ, Գորայք, Սպանդարյան գյուղերի գազասպառողների, «Ս.Կ. Կազ», «Նորաշ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am