Կարեն Խաչանովը պարտություն է կրել Ցինցինատիի մրցաշարի մեկնարկում

Armenpress 10:36, 16 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը պարտվել է Ցինցինատիի մրցաշարի մեկնարկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Մաստերս» մրցաշարի առաջին տուրում Խաչանովը մրցակիցը տղամարդկանց մենախաղում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սեբաստիան Կորդն էր: 1 ժամ 25 րոպե ձգված մրցախաղից հետո Խաչանովը զիջել է երկու սեթերից հետո` 6:3, 6:4 հաշվով:

Ցինցինատիի մրցաշարն անցկացվում է օգոստոսի 15-22-ը: Առաջին անգամ Մաստերս կարգի այս մրցաշարն անցկացվել է 1899 թվականին: Այն դասվում է թենիսի Մաստերս 1000 կարգի մրցաշարերին: Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևն է, իսկ կանանց մրցաշարում` Էշլի Բարտին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am