«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով բուժկենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած

Armenpress 10:49, 16 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած:  Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին  հայտնում է առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ մյուս հոսպիտալացվածները լավացումով դուրս են գրվել:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում  օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 16-ի։ Նրանց շարքում են նաև մեկ մանկահասակ երեխա ու հղի կին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am