«Սուրմալու»-ի տարածքում անհետ կորած է համարվում 3 քաղաքացի

Armenpress 17:22, 16 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 16-ի ժամը 17։00-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում կա 3 անհետ կորած, 16 զոհ: Զոհերից մեկի ինքնությունը պարզված չէ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, նշելով, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռահարկ շինությունը մասնակի փլուզվել է։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am