Գյումրիում օգոստոսի 20-ին նախատեսված «Գարեջրի օր» փառատոնը հետաձգվում է

Armenpress 18:25, 16 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում օգոստոսի 20-ին նախատեսված «Գարեջրի օր» փառատոնը հետաձգվում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած  պայթյունի առնչությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը:

«Ցավակցություններս եմ հայտնում «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցածի հետևանքով զոհվածների հարազատներին: Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է Առուշանյանը:

Գյումրու համայնքապետարանի և «ԷվենտՏուրա» ընկերության ջանքերով մի քանի ամսից ավելի իրականացված կազմակերպչական աշխատանքների արդյունքում աննախադեպ մեծ ծավալի փառատոնի անցկացման համար ամեն ինչ պատրաստ էր, սակայն, Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցածով պայմանավորված, Գյումրու համայնքապետարանը որոշել է հետաձգել միջոցառումը։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am