Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղի սկզբնամասում այրվում է մոտ 60 հա խոտածածկ տարածք

Armenpress 20:47, 16 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն оգոստոսի 16-ին, ժամը 17:14-ին ահազանգ է ստացել, որ Ներքին Ծաղկավան գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 19։45-ին։ Այրվում է մոտ 60 հա խոտածածկ տարածք։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am