Արոնյանը հաղթանակ է տոնել FTX Crypto Cup-ի երկրորդ տուրում

Armenpress 09:42, 17 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները FTX Crypto Cup արագ շախմատի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Լեհաստանից  Յան-Կշիշտոֆ Դուդան էր: Մեկնարկային չորս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով և որոշիչ եղավ թայ-բրեյքը, որտեղ հաղթանակ տոնեց Լևոն Արոնյանը: Այժմ Արոնյանը մրցաշարային աղյուսակում երրորդն է: Հաջորդիվ հայ գրոսմայստերի մրցակիցը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Արագ շախմատի այս մրցաշարը բաղկացած է 7 տուրից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 210 հազար ԱՄՆ դոլար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am