Կարլոս Ալկարասը Ցինցինատիի մրցաշարի երրորդ շրջանում է

Armenpress 09:51, 17 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի 4-րդ ռակետ իսպանացի Կարլոս Ալկարասը Ցինցինատիի Մաստերս մրցաշարի երրորդ շրջանում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում իսպանացու մրցակիցը ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մաքքենզի Մաքդոնալդսն էր: 1 ժամ 3 րոպե ձգված մրցախաղի արդյունքում Ալկարասը հաղթել է երկու սեթերից հետո` 6:3, 6:2 հաշվով:

Ցինցինատիի մրցաշարն անցկացվում է օգոստոսի 15-22-ը: Առաջին անգամ Մաստերս կարգի այս մրցաշարն անցկացվել է 1899 թվականին: Այն դասվում է թենիսի Մաստերս 1000 կարգի մրցաշարերին: Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևն է, իսկ կանանց մրցաշարում` Էշլի Բարտին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am