«Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի օգոստոսի 17-ի և 18-ի համերգները չեղարկվել են

Armenpress 12:25, 17 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հայտարարված սգո օրերի առնչությամբ «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի օգոստոսի 17-ի և 18-ի համերգները չեղարկվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից:

«Ցավակցում ենք «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշված է նվագախմբի տարածած հաղորդագրության մեջ:

 ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և «Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը» օգոստոսի 12-25-ը Երևանում անցկացնում են «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am