Թուրքիային С-400-ների մատակարարումն ընթանում է ըստ պլանի. Թուրքիայի նախագահական
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր պաշտպանական արդյունաբերության վարչությունը հայտարարել է, որ ՌԴ-ից Թուրքիային С-400-ներ մատակարարելու գործընթացը շարունակվում է ի սկզբանե ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Իրադարձությունների նոր զարգացում չկա։ Գործընթացը շարունակվում է ի սկզբանե ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան»,- ասվում է հայտարարության մեջ:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ