ՀՀ Քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է «Սուրմալու»-ից գնած հրավառ նյութերը հանձնել Ոստիկանություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք են բերել, սակայն դեռևս չեն օգտագործել հրավառության համար նախատեսված նյութեր և պարագաներ, դրանք չօգտագործել և նշված իրերը ներկայացնել ՀՀ ոստիկանության՝ իրենց բնակության վայրի բաժիններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՔԿ-ն վստահեցնում է, որ նշված գործողությունը քաղաքացիների համար չի առաջացնի որևէ իրավական հետևանքներ:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ