Հայաստանում ՄԹ դեսպանությունը խոնարհել է դրոշն՝ ի հիշատակ «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի

Armenpress 16:42, 17 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում բրիտանական դեսպանատան առջև իջեցվել է Միացյալ Թագավորության դրոշը՝ ի հիշատակ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Բրիտանիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից:

«Այս դժվար պահին Բրիտանական դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հղում Հայաստանի ժողովրդին»,-նշված է հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 14-ին Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր.

«Ցնցված և խորապես վշտացած եմ այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի մասին լուրով։ Իմ մտքերը զոհերի և նրանց սիրելիների հետ են։ Վիրավորներին մաղթում եմ լիարժեք ու շուտափույթ ապաքինում»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am