ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եռակողմ հանդիպում կունենա Զելենսկիի և Էրդողանի հետ

Armenpress 19:12, 17 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Լվով, որտեղ օգոստոսի 18-ին եռակողմ հանդիպում կանցկացնի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am