Թուրքիան հնարավորինս արագ անհրաժեշտ քայլեր կձեռնարկի Իսրայելում նոր դեսպանի նշանակման համար

Armenpress 13:30, 18 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա-Իսրայել հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր։

Էրդողանը զրույցի ժամանակ ասել է, որ իրենք հնարավորինս արագ անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն նոր դեսպանի նշանակման համար։

Էրդողանն իր գոհունակությունն է հայտնել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի և Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի՝ Թուրքիա կատարած այցերի արդյունքում Թուրքիա-Իսրայել հարաբերությունների առաջընթացի կապակցությամբ։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am