Ղազախստանի նախագահը կմեկնի Ադրբեջան

Armenpress 14:00, 18 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը օգոստոսի 24-ին  պաշտոնական այցով կմեկնի Բաքու։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահականի մամուլի ծառայությունը:

Ադրբեջանի մայրաքաղաքում նախատեսված են երկու պետությունների ղեկավարների նեղ և ընդլայնված կազմով հանդիպումներ։

Բանակցությունների օրակարգում կլինեն ղազախա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության զարգացմանը վերաբերող հարցեր, մասնավորապես,  առևտրատնտեսական, տրանսպորտային, նյութատեխնիկական, մշակութային և հումանիտար համագործակցության ընդլայնման շուրջ:

Նախատեսվում է բանակցությունների  արդյունքում ստորագրել  մի շարք երկկողմ փաստաթղթեր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am