Գուտերիշն այցելել է Լվովի համալսարան

Armenpress 15:44, 18 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը եղել Է Լվովի համալսարանում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի եւ Թուրքիայի նախագահ Ռեժեփ Թայիփ Էրդողանի հետ եռակողմ հանդիպումց առաջ, որը պետք Է կայանա առաջիկա ժամերին: Համալսարան այցելության ժամանակ Գուտերիշի հայտարարությունը տարածել Է նրա ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր շատերը կարծում են, թե նշանակություն ունեն սոսկ պաշտոնական իշխանությունները: Բայց հենց ընդհակառակը, արդի ժողովրդավարության զարգացման համար ավելի ու ավելի կարեւոր Է դառնում քաղաքացիական հասարակության եւ ակադեմիական ինստիտուտների ներդրումը,- ասել Է Գուտերիշը:- Այս ուսումնական հաստատությունը նույնպես ներդրել Է իր ավանդը, այդ թվում, ՄԱԿ-ի Կանոնադրության ստեղծման գործում:

Համալսարանի ներկայացուցիչներից մեկը մասնակցել Է Կանոնադրության պատրաստմանը, այստեղ քննարկվել են դրա հիմնարար սկզբունքները»:

Գուտերին օգոստոսի 17-ից գտնվում Է Լվովում Ուկրաինայի եւ Թուրքիայի ղեկավարների հետ եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am