Հայաստանի որոշ դպրոցներում այս տարվանից վրացերեն կուսումնասիրվի

Armenpress 15:53, 18 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետության որոշ դպրոցներում այս տարվանից վրացերեն կուսումնասիրվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

«Հայաստանի որոշ դպրոցներում, ոչ միայն սահմանամերձ մարզերի մի քանի դպրոցներում, վրացերեն կուսումնասիրվի: Մենք պատրաստ ենք»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ մանրամասները կներկայացվի մի փոքր ուշ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am