Հրշեջները մարել են Շատջրեք գյուղում «Հայփոստի» մասնաճյուղի նախկին շենքում բռնկված հրդեհը

Armenpress 21:44, 18 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 18-ին, ժամը 16։18-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Շատջրեք գյուղի «Հայփոստ»-ի մասնաճյուղում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ այրվում է «Հայփոստի» նախկին շենքի տանիքը (70 քմ)։ Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։53-ին, մարվել՝ 20։00-ին։ Այրվել են տանիքը, փայտե առաստաղը (70 քմ) և մանրահատակը (40 քմ)։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am