Հայաստանի 6 ներկայացուցիչներ կմասնակցեն շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամները կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայանալիք Եվրոպայի անհատական առաջնությունում հանդես կգան Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Մարիա Գևորգյանը:
Եվրոպայի անհատական առաջնությանն այս տարի մասնակցում են 125 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 11 տուրից: Եվրոպայի անհատական առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 20-ին և եզրափակվի 31-ին:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ