Թուրքիայի և Իսրայելի նախագահները հարաբերությունների կարգավորման շուրջ հեռախոսազրույց են ունեցել

Armenpress 15:06, 19 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ առաջիկա անելիքների հետ կապված, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Զրույցի ժամանակ Էրդողանը նշել է, որ փոխադարձաբար դեսպաններ նշանակելու որոշումը համարում է կարեւոր քայլ Թուրքիա-Իսրայել հարաբերությունների դրական զարգացման ուղղությամբ։

Նշելով, որ դեսպանների նշանակմամբ հարաբերությունները նոր թափ կստանան՝ Էրդողանը հայտնել է, որ իրենք կողմ են փոխադարձ զգացմունքների, հարգանքի հիման վրա համագործակցության և երկխոսության զարգացմանը։

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am