Ղրղզստանի նախագահը ընդունել է Ադրբեջանի վարչապետին

Armenpress 18:54, 25 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղրղզստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հանդիպել է Ղրղզստան ի նախագահ Սադիր Ջապարովի հետ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Մինչ Ղրղզստանի նախագահի հետ հանդիպումը, օգոստոսի 25-ին, աշխատանքային այցի շրջանակներում, Ասադովը որպես հյուր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am