Սերժ Թանկյանը ժամանել է Հայաստան

Armenpress 11:38, 1 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ժամանել է Հայաստան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երգիչ Սևակ Ամրոյանը «Ինստագրամ»-ի story բաժնում լուսանկար է հրապարակել Սերժ Թանկյանի հետ՝ հետևյալ գրառմամբ. «Բարի գալուստ տուն, եղբայր»:

Հայաստանում սեպտեմբերի 5-10-ը կանցկացվի STARMUS VI փառատոնը, որին մասնակցելու է նաև Սերժ Թանկյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am