Երևանում NASA-ի ավագ աստղաֆիզիկոս, պրոֆեսոր Վլադիմիր Հայրապետյանը դասախոսություններ կվարի

Armenpress 12:48, 27 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՍԱ-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի Հելիոֆիզիկայի գիտական բաժնի ավագ աստղաֆիզիկոս և Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի հետազոտող պրոֆեսոր Վլադիմիր Հայրապետյանը սեպտեմբերի 28-ին և 29-ին Երևանի Պետական Համալսարանում  հանդես կգա դասախոսություններով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պրոֆեսոր Հայրապետյանի սեպտեմբերի 28-ին կխոսի The Search for Life in the Universe, սեպտեմբերի 29-ին՝ Solving Puzzeles of the Moon and Mars թեմաներով։

Լեզուն անգլերեն է, մուտքն՝ ազատ։ Դասախոսություններին կհաջորդի հարց ու պատասխան:

Հանդիպումը կազմակերպում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ PMI Science-ի աջակցությամբ հրավիրյալ հետազոտողներ ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է արտերկրի համալսարանների, գիտահետազոտական ինստիտուտների և ընկերությունների հետազոտողների հետ համագործակցությամբ խթանել համատեղ հետազոտական աշխատանքների արդյունավետությունը և միջազգային համագործակցությունը:

Միջոցառման բոլոր մանրամասները հասանելի են այստեղ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am