Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել Է Կիեւ

Armenpress 13:33, 27 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան այցով ժամանել Է Կիեւ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 27-ին այդ մասին նա հայտնել Է իր Twitter-ում:

«Ես ուրախ եմ վերադառնալու Կիեւ»,- գրել Է Կոլոննան լուսանկարի տակ, որտեղ նկարվել Է Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպան Էտիեն դը Պոնսենի հետ: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չի հայտնել Կիեւում իր մյուս զրուցակիցների անունները, ինչպես նաեւ այցի նպատակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am