Արդահան քաղաքից 19 կմ հարավ տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում  

Armenpress 18:41, 27 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը  սեպտեմբերի 27-ին, տեղական ժամանակով ժամը 18:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:08-ին) գրանցել է հյուսիսային լայնության 40․93⁰ և արևելյան երկայնության 42․74⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիայի Արդահան քաղաքից 19 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում՝ 2-3 բալ և Երևան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am