Սեպտեմբերի 17-26-ը Վրաստան է ժամանել գրեթե 80 հազար ռուսաստանցի
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանից Վրաստան սեպտեմբերի 17-26-ը ժամանել շուրջ 78 հազար ռուսաստանցի, իսկ մեկնել է ավելի քան 62 հազար ՌԴ քաղաքացի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ տվյալները հրապարակել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության վիճակագրությունը:
Վրացական հեռուստաընկերությունները հայտնում են, որ Ռուսաստանի կողմից Վրաստանի հետ սահմանի ուղղությամբ 20-կիլոմետրանոց խցանում է առաջացել Վրաստանի տարածք մուտք գործելու ցանկություն ունեցող ռուսաստանցիների թվի ավելացման պատճառով:
Ըստ աղբյուրի՝ նախարարությունը կայքում հրապարակել է վիճակագրությունը «հանրային հետաքրքրության բարձր մակարդակի» պատճառով։
«Այս տարվա սեպտեմբերի 21-ից հետո Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ սահմանին ավելացել է Ռուսաստանից ժամանող մարդկանց թիվը։ Հանրային հետաքրքրությունից ելնելով՝ մենք ձեզ կտեղեկացնենք վերջին 10 օրվա տվյալների մասին»,- ասված է հայտարարության մեջ։
Վիճակագրության համաձայն՝ սեպտեմբերի 17-22-ն ամեն օր Վրաստան է մուտք գործել եւ մեկնել շուրջ 6,6 հազար ռուսաստանցի, իսկ սեպտեմբերի 23-ից ՌԴ-ից մուտք գործող քաղաքացիների թիվը սկսել է գերազանցել 9 հազարը:
- Շոտլանդիայի նորընտիր ղեկավարը հայտնել է առաջիկա 5 տարում անկախանալու
հնարավորության մասին
- Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց
ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
- Օհանավանում հայտնաբերվել է միջնադարյան ժայռափոր դամբարան. ԿԳՄՍ
նախարարությունը մանրամասներ է հայտնում
- Հայաստանի ոստիկանության պետը հանդիպումներ է ունեցել Եվրոպոլի և ՍԻՊՈԼ-ի
ղեկավարների հետ
- Հայաստանի պաշտպանության նախարարը մասնակցել է Դուբայի ավիացիոն
ցուցահանդեսի բացմանը