Նախագահ Խաչատուրյանը պետական բարձր պարգև է հանձնել բժշկագիտության դոկտոր Ռոջեր Օհանեսյանին

Armenpress 17:59, 28 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հայաստանի Անկախության տոնի առթիվ, առողջապահության բնագավառում ունեցած ակնառու նվաճումների և երկարամյա հայրենանվեր գործունեության համար «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ, բժշկագիտության դոկտոր Ռոջեր Օհանեսյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահը պետական պարգևը հանձնելով դոկտոր Ռոջեր Օհանեսյանին՝ շնորհավորել է նրան, բարձր գնահատել նրա վաստակը և մաղթել քաջառողջություն ու հաջողություններ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am