ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահն այցելելու է Երևան

Armenpress 18:51, 28 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆեյը այցելելու է Երևան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆեյը մինչև շաբաթվա վերջ կայցելի Բաքու, այնուհետև Երևան՝ աջակցելու և խթանելու բոլոր չլուծված հարցերի լուծումների որոնմանը»,- հայտնում է Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունը։

Նշվում է, որ Բրիս Ռոքֆեյը կայցելի նաև Վրաստան։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am