Եվրահանձնաժողովն առաջարկել է պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակում առավելագույն գին սահմանել ՌԴ-ից նավթի ներմուծման համար

Armenpress 20:08, 28 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանից նավթի ներմուծման  առավելագույն գին սահմանելու պաշտոնական առաջարկի մասին։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությանը:

«Այսօր այս փաթեթում մենք ներկայացնում ենք նավթի գների սահմանափակման իրավական դաշտը», - ասաց նա:

Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ մի շարք զարգացող երկրներ դեռ կարիք ունեն Ռուսաստանից ցածր գներով նավթի մատակարարումների, և սահմանափակումը կօգնի նվազեցնել Ռուսաստանի եկամուտները և պահպանել կայունությունը համաշխարհային էներգետիկ շուկաներում։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am