Սամուել Սևյանը ԱՄՆ առաջնության երկրորդ տեղում է

Armenpress 12:20, 9 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնության 5-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան: Նա այս անգամ մրցում էր Ռայ Ռոբսոնի հետ: Իր պարտիան խաղաղ արդյունքով է ավարտել նաև Սամուել Սևյանը: Նրա մրցակիցը Վոնդեր Լիանգ էր:

4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Ֆաբիանու Կարուանան է, ով ունի 3 միավոր: 2,5 միավորով երկրորդ տեղում Սամուել Սևյանն է:

Արոնյանը 2 միավորով 4-րդ տեղում է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am