Հայ խաղաղապահները Գերմանիայում մասնակցում են միջազգային զորավարժությունների

Armenpress 15:48, 9 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ խաղաղապահների ստորաբաժանումը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքի մերձակայքում տեղակայված ԱՄՆ Հետևակային ստորաբաժանումների պատրաստման կենտրոնում մասնակցում է միջազգային զորավարժությունների, որոնք Կոսովոյում առաքելություն իրականացնելու նախապատրաստական փուլ են հանդիսանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, դասընթացներին և զորավարժությանը տեղում հետևելու նպատակով կենտրոն է այցելել ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արսեն Մանգասարյանը և հանդիպել կենտրոնի զորավարժությունների պլանավորման և վերահսկման բաժնի պետ, փոխգնդապետ Թոմաս Ֆրոնհոեֆերի և ԱՄՆ ԶՈՒ  76-րդ հետևակային բրիգադի հրամանատար, գնդապետ Քրիս Մաբիսի հետ։ Հանդիպումների ընթացքում ԱՄՆ զինվորականները նշել են հայկական ստորաբաժանման պատրաստության և կարգապահության բարձր մակարդակը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել միջազգային զորավարժություններում հայ խաղաղապահների մասնակցությունն ընդլայնելու վերաբերյալ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am