Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ

Armenpress 21:15, 18 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը «Լուրերին» հայտնել է կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

Ղազարյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ այսօր իրենց շենքի բակում երկու անձ հարձակվել են իր վրա, հայհոյել ու հարվածել։

Դեպքի հանգամանքները պարզվում են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am